Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյանը աշխատանքային շրջայց է կատարել մարտական հենակետերում


Սեյրան Օհանյանը հարավարևմտյան սահմանագոտում տեղակայվածմարտական հենակետում, 27-ը սեպտեմբերի, 2014թ․

Սեյրան Օհանյանը հարավարևմտյան սահմանագոտում տեղակայվածմարտական հենակետում, 27-ը սեպտեմբերի, 2014թ․

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում:

Աշխատանքային այցի շրջանակում Օհանյանը ստուգել է հենակետի պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման աշխատանքներին, բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծում տիրող իրավիճակը:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ շրջայցի ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG