Մատչելիության հղումներ

logo-print

Կատալոնիայի նախագահը անկախության հանրաքվեի մասին հրամանագիր է ստորագրել


Իսպանիայի Կատալոնիա երկրամասի նախագահ Արտուր Մասը ստորագրել է հրամանագիր նոյեմբերի 9-ին երկրամասում անկախության հանրաքվե անցկացնելու մասին։ Պաշտոնական Մադրիդը արձագանքել է, որ չի թույլատրի Կատալոնիային այդպիսի հանրաքվե անցկացնել։

Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան ապօրինի է անվանել նման հանրաքվեն և հայտարարել է, թե «ոչ ոք չի կարող վեր դասվել բոլոր իսպանացիների կամքից»:

Նա հայտնել է, որ կառավարությունն արտահերթ նիստում քննարկելու է Կատալոնիայի խնդիրը և կդիմի Սահմանադրական դատարան հանրաքվեն ապօրինի ճանաչելու հայտով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG