Մատչելիության հղումներ

Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը պաշտոնական ընթրիքի ժամանակ, Հունաստան, 18-ը հունվարի, 2011թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը պաշտոնական ընթրիքի ժամանակ, Հունաստան, 18-ը հունվարի, 2011թ․

Սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը: Այցի շրջանակներում կկայանա Սարգսյան-Պապուլիաս երկկողմ հանդիպումը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարոլոս Պապուլիասը կհանդիպի նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:

Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG