Մատչելիության հղումներ

Բրազիլիայում հետաքրքրված են հայկական ագրոպարենային ապրանքներով


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, արխավ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, արխավ

Սան Պաուլո քաղաքում ստեղծվել է Բրազիլիա - Հայաստան առևտրային պալատ, որը հետաքրքրված է Հայաստանում արտադրվող ագրոպարենային ապրանքների արտահանմամբ դեպի Բրազիլիա: Այս մասին հայտնել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանը այսօր Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գործարարն ասել է, որ ծանոթացել է տեղական արտադրատեսակներից շատերին և համոզված է, որ դրանք մրցունակ տեղ կարող են գրավել բրազիլական շուկայում:

«Հայաստանն ունի հնարավորություններ Բրազիլիա արտահանելու գինիներ, հյութեր, պահածոներ և այլն: Վստահ եմ, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրության կարժանանա բրազիլական շուկայում», - ասել է Սերգո Կարապետյանը։

Նախարարը նաև նպատակահարմար է համարել երկկողմ համագործակցության համաձայնագրի մշակումը և ստորագրմանը նախապատրաստումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG