Մատչելիության հղումներ

logo-print

Աբրահամյան. «Մեր նպատակն է երկրում ապահովել էներգետիկ կայուն համակարգ»


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում

Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում

«Էներգետիկ ոլորտը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, և մեր նպատակն է երկրում ապահովել էներգետիկ կայուն համակարգ», - այսօր Հայաստանի էներգետիկ ոլորտին վերաբերող քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա կարևորել է Համաշխարհային բանկի տեխնիկական օժանդակությունը ոլորտի հետագա զարգացման գործում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀԲ-ի ներկայացուցիչները անդրադարձել են ոլորտում Հայաստանի ունեցած առավելություններին ու խնդիրներին, առաջիկա տարիների ընթացքում կատարվելիք հնարավոր քայլերին ու մարտահրավերներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ մշակվում է միջոցառումների համալիր ծրագիր՝ ուղղված էներգետիկ համակարգի հետագա զարգացմանը, որը կներկայացվի մինչ տարեվերջ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG