Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղի պատվիրակները հանդիպել են Աբխազիայի նախագահին


Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությունը, Սուխումի, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությունը, Սուխումի, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը՝ Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, երեկ Սուխումիում Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությունից հետո հանդիպում է ունեցել նրա հետ:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցերը: Կողմերն ընդգծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշությունը:

Հանդիպմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը, Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վաղարշակ Քոսյանը և պատգամավոր Լևոն Գալստյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Խաջիմբայի երդմնակալության արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Աբխազիայի կառավարության նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ, Աշոտ Ղուլյանն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG