Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է առաջատար փորձագետների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկման ժամանակ, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկման ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետներ Ջեյմս (Ջիմ) Քոլինզի, Ջեյմս (Ջիմ) Թրաուբի, Սթիվեն Սեստանովիչի և Վալի Նասրի հետ: Հայաստանի նախագահին և միջազգային փորձագետներին հյուրընկալել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը:

Փորձագետները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ իրենց գնահատականները, տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG