Մատչելիության հղումներ

ԱՄՆ օդուժի հարձակման հետևանքով Սիրիայում ԻՊ 14 գրոհային, 5 քաղաքացի է սպանվել


«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

Բրիտանական մոնիտորինգ խմբի տվյալներով՝ անցած գիշեր Միացյալ Նահանգների օդուժի հարձակման հետևանքով Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» առնվազն 14 գրոհային: Հարձակումների պատճառով նաև 5 քաղաքացի է զոհվել:

Իրաքում օդային հարձակումներին միանալու հարցով այսօր որոշում կկայացնի բրիտանական պառլամենտը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, դիմելով խորհրդարանին, կոչ է արել կողմ քվեարկել «Իսլամական պետության» գոհայինների դեմ օդուժի կիրառմանը:

Ֆրանսիան, իր հերթին, հայտարարել է, որ շարունակում է աջակցել ԱՄՆ-ին Իրաքում «Իսլամական պետության» դեմ օդային հարձակումներ իրականացնելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG