Մատչելիության հղումներ

Պորոշենկո․ Հակամարտության ամենավտանգավոր փուլն ավարտված է


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Կիևում ասուլիսի ժամանակ ներկայացնում է «Ռազմավարություն - 2020» ծրագիրը, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Կիևում ասուլիսի ժամանակ ներկայացնում է «Ռազմավարություն - 2020» ծրագիրը, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ներկայացնելով բարեփոխումների մեծ փաթեթը, ասել է, որ այն հնարավորություն կտա երկրին վեց տարվա ընթացքում դիմել Եվրամիություն՝ անդամակցելու համար:

Բարեփոխումները ենթադրում են վեց տասնյակ սոցիալական և տնտեսական ծրագրեր, այդ թվում՝ կոռուպցիայի վերացում, ուժային համակարգերի ապակենտրոնացում, հարկային և իրավական համակարգերի բարելավում:

Պորոշենկոն ասել է նաև, թե ռուսամետ անջատականների հետ հրադադարի կնքմամբ Ուկրաինայի արևելքում հինգ ամիս ընթացող հակամարտության ամենավտագավոր փուլն ավարտված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG