Մատչելիության հղումներ

Արտոնություններ՝ սահմանամերձ գյուղերի տնտեսվարողներին


Տավուշի մարզ, Չինարի գյուղ, արխիվ
Տավուշի մարզ, Չինարի գյուղ, արխիվ

Կառավարությունն այօր հավանություն է տվել սահմանամերձ գյուղական մի շարք համայնքներում տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու մասին օրենքի նախագին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այժմ այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն այլ համայնքներում համանման գործունեություն իրականացնող սուբյեկտների համեմատությամբ գործում են հարկման հավասար պայմաններում:

«Ես համոզված եմ, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի մեր սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն: Եթե այնտեղ նոր բիզնես-ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր», - Կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, - «Պետք է խնդրենք Ազգային ժողովին, որ այս փաթեթն արագ ընդունվի։ Մենք այն քննարկել ենք ԱԺ հանրապետական խմբակցության հետ և առաջարկել ենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն, Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ցանկություն չի եղել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, Տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է: Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նախարարությունը նույնպես քննարկի, և եթե կան ողջամիտ առաջարկներ և կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG