Մատչելիության հղումներ

iLur.am կայքը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի վճիռը, որը նախօրեին մերժել է iLur.am-ի և «Հրապարակ» օրաթերթի բողոքը: Կայքի խմբագրության հաղորդագրության համաձայն՝ պահպանելով ներպետական բոլոր ատյաններն անցնելու անհրաժեշտ ընթացակարգը և դրանք սպառելուց հետո դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի (դատավոր Գագիկ Խանդանյան, ով նաև Արդարադատության խորհրդի անդամ է) ավելի վաղ կայացրած վճիռը, որով պահանջվում է բացահայտել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը:

«Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք շարունակում են մնալ Դատախազության կցորդը, և նախապես ու դատարանից դուրս կայացված որոշումներ դակողը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG