Մատչելիության հղումներ

Ոգեկոչվեց Եղեռնի ժամանակ նահատակված հոգևորականների հիշատակը


Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշամահալիրում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամներն անցկացրին Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված 4000 հոգևորականների հիշատակի ոգեկոչման միջոցառում:

«Ազատության» հետ զրույցում Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, երիտասարդաց միությունների համակարգող Պետրոս ավագ քահանա Մալյանը փոխանցեց, որ ընթացիկ տարվա ապրիլի 24-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ամեն ամսվա 24-ին Արարատյան հայրապետական թեմը կազմակերպում է միջոցառումներ` յուրաքանչյուրն իր կարգախոսով:

«Երեկ հինգերորդ միջոցառումն էր: Սա աննախադեպ միջոցառում էր... առաջին անգամ, ի պատիվ մեր երիտասարդների, իրենք ձայն բարձրացրեցին և հիշատակը նշեցին 4000 և ավելի հայ եկեղեցականների, որոնք նահատակվել են Մեծ եղեռնի ժամանակ», - նշեց Տեր Պետրոսը` շարունակելով. - «Իմ գիտակցական ամբողջ կյանքի ընթացքում, որ ես գիտակցել եմ ու հասկացել եմ, թե Ցեղասպանությունն ինչ է, նաև եկեղեցու ծառայության ընթացքում առաջին անգամ մենք հիշատակեցինք հայ եկեղեցականներին` որպես Ցեղասպանության զոհերի»:

Հաջորդ միջոցառումը հոկտեմբերի 24-ին նվիրվելու Եղեռնի զոհ շուրջ 200 մտավորականների հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG