Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 26-ին հայ - ադրբեջանական սահմանը հատած և ադրբեջանական գերության մեջ հայտնված Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանը այսօր վերադարձվել է Հայաստան։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան ներկայացուցչության խոսնակ Զառա Ամատունին, հայրենադարձումը տեղի է ունեցել Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանագոտում և անցել է առանց միջադեպերի։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG