Մատչելիության հղումներ

Չնայած հրադադարին՝ Ուկրաինայում բախումներ են գրանցվել


Ուկրաինա - Ուկրաինացի զինվորը Դեբալցևոյում մարտերի ժամանակ, 21-22-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինա - Ուկրաինացի զինվորը Դեբալցևոյում մարտերի ժամանակ, 21-22-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը հաղորդում է, որ չնայած հայտարարված հրադադարին՝ երկրի արևելքում ռուսամետ անջատականների և ուկրաինական զինուժի միջև բախումներ են գրանցվել, որոնց հետևանքով վիրավորվել է 8 ուկրաինացի զինվոր։

Հրադադարը հայտարարվել է սեպտեմբերի 5-ից։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյ Ջանզենն ասել է, որ Ռուսաստանը զգալի թվով զորք է դուրս բերել Ուկրաինայից, սակայն մեծ թվով ռուսական զորքեր դեռևս մնում են սահմանի մոտ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 3․5 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG