Մատչելիության հղումներ

Ղարաբաղի պատվիրակները մասնակցեցին Աբխազիայի նախագահի երդմնակալությանը


Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբան իր երդմնակալության արարողության ժամանակ, Սուխումի, 25-ը սեպտեմբերի, 2014

Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբան իր երդմնակալության արարողության ժամանակ, Սուխումի, 25-ը սեպտեմբերի, 2014

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Սուխումի՝ մասնակցելու Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը:

Ղարաբաղի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները այցելել են Սուխումիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 հայկական դպրոց և մասնակցել դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը:

Այցի շրջանակներում Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել նաև Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ:

«Կողմերը քննարկել են երկու հանրապետություններում պետական շինարարության գործընթացները և նշել Արցախի ու Աբխազիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ ներուժը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG