Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների բողոքները հրահրողներ կան


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների բողոքները «հրահրողներ» կան։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ չմանրամասնելով, թե ովքեր են հրահրողները։

Վարչապետն ասաց, թե չեն կարող թույլ տալ, որպեսզի փոքր ու միջին ձեռնարկատերերի միջոցով խոշոր բիզնեսը թաքցնի հարկերը։ Նա նաև հավելեց, որ Կառավարությունը նպատակ չունի փոքր ու միջին ձեռներեցներին հարկային ստուգումների ենթարկել՝ քայլն ուղղված է խոշոր բիզնեսի դեմ, որպեսզի կարողանան նրանց նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնել։

Վարչապետը հանձնարարեց հարկային մարմիններին զերծ մնալ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքից հետո ստուգումներով խոչընդոտել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը։

Սարգիս Հարությունյան

Մանրամասները՝ ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG