Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և դաշնակիցները նոր հարվածներ են հասցրել ԻՊ-ին Սիրիայում


Ամերիկյան F-18E ռազմական օդանավերը, որոնք մասնակցում են Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտների ռմբակոծությանը, 23-ը սեպտեմբերի, 2014թ․
Ամերիկյան F-18E ռազմական օդանավերը, որոնք մասնակցում են Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտների ռմբակոծությանը, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

Միացյալ Նահանգներն ու կոալիցիոն ուժերը կրկին հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների օբյեկտներին։

Համաձայն ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարական շտաբի՝ տասնյակ թիրախներ են ընտրվել, այդ թվում՝ ոչ մեծ նավթարդյունահանող գործարաններ, որոնք օրական միլիոնավոր դոլարներ են ապահովել «Իսլամական պետության» համար։

Զինյալներին հարվածներ հասցնելու գործողություններին մասնակցել է նաև Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների օդուժը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG