Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 3․5 հազարը


Ուկրաինա - Ռուսամետ զինյալը Դոնեցկի անցակետերից մեկում, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինա - Ռուսամետ զինյալը Դոնեցկի անցակետերից մեկում, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի արևելքի զինված հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3 հազար 500-ը՝ ներառյալ մալազիական օդանավի կործանման հետևանքով զոհվածները, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը:

Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում իր ելույթում Շիմոնովիչը տեղեկացրել է, որ զոհվածների թիվը, վերջին գնահատականով, կազմում է 3 հազար 543՝ ապրիլից սկսած: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ՝ հակամարտության զոհերի իրական թիվն ավելի մեծ է:

Շուրջ երկու շաբաթ առաջ Շիմոնովիչը զոհերի թիվը գնահատել էր 3 հազար՝ ներառյալ ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ ռազմական գործողությունների մասնակիցներ երկու կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG