Մատչելիության հղումներ

Ջրհեղեղ Վրաստանի արևմուտքում


Վրաստան - Փոթորիկ Բաթումիի ծովափին, արխիվ
Վրաստան - Փոթորիկ Բաթումիի ծովափին, արխիվ

Վրաստանի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով բնակիչների տարհանում է սկսվել:

Երկրի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ ներկայումս արդեն տարհանված են Օզուրգեթիի շրջանի Շեքվեթելի գյուղի մի քանի տասնյակ ընտանիքներ: Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով շրջանում գետերը ափերից դուրս են եկել և հեղեղել մի քանի գյուղ:

Այսօր առավոտյան Աջարիայի ծովափին արձանագրվել է 5-բալլանոց փոթորիկ, որը Բաթումիի առափնյա շրջանների հեղեղման վտանգ է ստեղծում:

«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաթումիում հորդառատ անձրևը հեղեղել է բնակելի շենքերի առաջին հարկերը, իսկ ուժեղ քամին Քոբուլեթիում և Խելվաչաուրիում ծառեր է տապալել:

Տարերքի դեմ պայքարելու համար երեկվանից մոբիլիզացված են հատուկ փրկարարական ծառայությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG