Մատչելիության հղումներ

Բաքուն երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը Եվրոպական խաղերին


Ադրբեջան - Օլիմպիական ավանը Բաքվում, որտեղ հյուրընկալվելու են 2015-ի հունիսին անցկացվելիք Եվրոպական խաղերի մասնակիցները

Ադրբեջան - Օլիմպիական ավանը Բաքվում, որտեղ հյուրընկալվելու են 2015-ի հունիսին անցկացվելիք Եվրոպական խաղերի մասնակիցները

Ադրբեջանը պետական մակարդակով երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը Բաքվում հաջորդ տարի կայանալիք Եվրոպական խաղերի շրջանակներում: Այս մասին, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

«Մենք բոլորին հրավիրել ենք մասնակցելու առաջին Եվրոպական խաղերին: Դատելով հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներից, մենք կարծում ենք, որ Հայաստանը մասնակցելու է Խաղերին: Մենք պետական մակարդակով երաշխավորել ենք անվտանգության ապահովումը», - ասել է ադրբեջանցի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG