Մատչելիության հղումներ

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ԶԼՄ-ներին առնչվող վիճահարույց օրինագիծը


Ռուսաստան - Վադիմ Դենգինը (աջից) Պետդումայի նիստի ժամանակ, Մոսկվա, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստան - Վադիմ Դենգինը (աջից) Պետդումայի նիստի ժամանակ, Մոսկվա, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի Պետդուման երեկ ձայների 434 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը, որը արգելում է օտարերկրյա կազմակերպություններին և ընկերություններին տնօրինել Ռուսաստանում գործող որևէ զանգվածային լրատվամիջոցի 20 տոկոսից ավելի բաժնեմաս։

Օրենքը արգելում է ոչ միայն օտարերկրյա, այլև երկքաղաքցիներին ձեռք բերել կամ հիմնել զանգվածային լրատվության միջոց Ռուսաստանում։

Պատգամավոր Վադիմ Դենգինը, ով առաջարկել է օրինագիծը, իր ելույթում ասել է, թե արևմտյան մեդիա կազմակերպությունները Ռուսաստանում գնում են թերթեր ռուսների ու հատկապես երիտասարդ սերնդի նկատմամբ իշխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG