Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին և Մամեդյարովին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Երեկ Նյու Յորքում Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։

Նախարարները և համանախագահները շարունակել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները։

«Համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Հանդիպմանը քննարկվել են նաև Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Եռանախագահները տեղեկացրել են իրենց ցանկության մասին՝ հոկտեմբերին այցելել տարածաշրջան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG