Մատչելիության հղումներ

Սիրիայում և Պակիստանում զինյալներին միանալու մեղադրանքով Ադրբեջանում 26 մարդ է կալանավորվել


Սիրիա - «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները խուզարկում են քաղաքացիական անձանց Հալեպի արվարձաններից մեկում, արխիվ
Սիրիա - «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները խուզարկում են քաղաքացիական անձանց Հալեպի արվարձաններից մեկում, արխիվ

Ադրբեջանում կալանավորվել են 26 քաղաքացիներ, ովքեր, ըստ նախնական մեղադրանքի, Սիրիայում և Պակիստանում միացել էին զինյալ տարբեր խմբավորումների։

Ադրբեջանը այս ձերբակալությունների մասին հայտարարեց Միացյալ Նահանգների և նրա հինգ դաշնակիցների կողմից Սիրիայի տարածքում «Իսլամական պետությանը» հարվածներ հասցնելուց մի քանի ժամ անց։

Այս մարդիկ անազատության մեջ են հայտնվել Ադրբեջան վերադառնալուց հետո, իրենց երկրի օրենքներով նրանց սպառնում է 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Հաղորդվում է, որ ավելի քան 100 ադրբեջանցի զինյալներ սպանվել են Սիրիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG