Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը դատապարտում է Դեյր էր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը


Էջմիածնի Մայր Տաճարը

Էջմիածնի Մայր Տաճարը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում խստորեն դատապարտում է հայոց նվիրական սրբավայր հանդիսացող Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբավորումների կողմից։

«Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումը անարգալից քայլ է հայ ժողովրդի և նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ», - ասված է հայտարարությունում։

Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, տեղի ունեցածն «անթաքույց դրսևորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին», կատարվածն «անմարդկային բարբարոսություն է և չի կարող արդարացվել որևէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական և մարդասիրական արժեքների վրա»։

«Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին առավել ամրապնդվելու մեր նահատակների հանդեպ հարգանքի իրենց ուխտի մեջ և ի դերև հանելու չարագործների բոլոր դավադրությունները: Կոչ ենք ուղղում նաև միջազգային հանրությանը դատապարտել հիշյալ վայրագությունը` կանխելու համար նման ոճրագործությունների հնարավոր կրկնությունը», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG