Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորի գլխավորած պատվիրակությանը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ներկայիս վիճակին և հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ:

Երեկ մեկնարկած այցի շրջանակներում Բրասյորը Ադրբեջանի ղեկավարությունից բացի հանդիպումներ է ունենում նաև քաղաքական գործիչների, իրավապաշտպանների հետ: Այցի արդյունքները ԵԽԽՎ-ի նախագահը կամփոփի վաղը կայանալիք ասուլիսում:

Պաշտոնական Բաքուն Եվրախորհրդի մշտական քննադատության թիրախում է մարդու իրավունքների համատարած խախտումների, ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG