Մատչելիության հղումներ

Աֆրիկյանների տան ճակատագրով մտահոգ գործիչները դիմում են նախագահին


Дом Афирикянов в полуразрушенном состоянии (архив)

Дом Афирикянов в полуразрушенном состоянии (архив)

Հինգ տասնյակից ավելի քաղաքական և հասարակական գործիչներ այսօր նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների հուշարձանի վերականգնման և պահպանության համար։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, մտահոգ լինելով 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երևանյան քաղաքացիական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկի՝ Երևանի Տերյան 11 (13) հասցեում գտնվող Աֆրիկյանների տան ճակատագրով, ինչպես նաև առհասարակ Երևանում մշակութային հուշարձանների նկատմամբ շարունակական քանդման ու ապականման իրողությամբ, կոչ ենք անում. Երևան քաղաքի կենտրոնում դեռևս պահպանվող պատմության և մշակույթի հուշարձանները պահել հատուկ ուշադրության կենտրոնում, չստորադասելով դրանք մասնավոր և այլ տեսակի շահերի», - ասված է նախագահին ուղղված նամակում։

Հիշեցնենք, որ Աֆրիկյանների տունը որպես հանրապետական նշանակության հուշարձան ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և օրենքով ու Հայաստանի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ենթակա է պահպանման, իսկ տեղափոխման դեպքում Կառավարությունը պարտավոր է պահպանել շենքի ամբողջականությունը։

Շենքը ամբողջությամբ ապամոնտաժվեց անցած ամռան սկզբին: Ապամոնտաժման նախագծի պատասխանատու Լևոն Վարդանյանի պնդմամբ՝ 19-րդ դարի վերջին կառուցված այս շենքը տեղափոխվելու է իր հեղինակած «Հին Երևան» նախագծի փողոց: Սակայն հասարակության որոշ անդամներ թերահավատ են, ասում են ՝ արդեն մոտ տասը տարի է այդ նախագծի մասին իշխանությունները միայն խոսում են, հստակ որևէ քայլ չկա։ Այդ նախագիծը մինչև օրս չի հաստատվել քաղաքապետարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG