Մատչելիության հղումներ

logo-print

Sabah. Էրդողանը Նյու Յորքում հանդիպելու է հայ համայնքի առաջնորդների հետ


Президент Турции Реджеп Эрдоган (архив)

Президент Турции Реджеп Эрдоган (архив)

Թուրքիայի նախագահը Նյու Յորք է մեկնում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում նախատեսում է հանդիպել հրեական և հայկական համայնքների առաջնորդների հետ: Այս մասին գրում է Daily Sabah թերթը:

Թուրքական պարբերականը տեղեկացնում է, որ Էրդողանը Նյու Յորք է մեկնում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որի շրջանակներում սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը քննարկվելու են կլիմայի գլոբալ փոփոխությունների խնդիրները:

Թուրքիայի վարչապետը հանդիպելու է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ, գրում է Daily Sabah-ը:

Պարբերականը նշում է, որ Թուրքիայի հայ համայնքը գովաբանել էր Էրդողանին ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ քայլի՝ 1915 թվականի կապակացությամբ հայերին հայտնած ցավակցության համար: Նաև նշվում է, թե Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները ջերմորեն ողջունում են երկրում հայերի ունեցվածքի, կալվածքների վերադարձը հայկական հիմնադրամներին, ինչը հիմա ընթացքի մեջ է:

Նյու Յորքում Էրդողանը հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Հրեական համաշխարհային կոնգրեսի նախագահին, Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին, հարցազրույց է տալու ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG