Մատչելիության հղումներ

Կիևը սպառազինություն է առաջարկում Բաքվին


Украина- Танк «Оплот» на харьковском заводе имени Малышева, июнь 2013 г․

Украина- Танк «Оплот» на харьковском заводе имени Малышева, июнь 2013 г․

Ադրբեջանական կողմը հետաքրքրված է ուկրաինական արտադրության զենքով, որը հաջողությամբ փորձարկումներ է անցել Ուկրաինայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության գոտում: Այդ մասին haqqin.az ինտերնետային պարբերականին ասել է «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի գիտատեխնիկական վարչության պետ Սերգեյ Պոդպիսնովը:

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը մանրակրկիտ ուսումնասիրում է ուկրաինական զենքի յուրաքանչյուր տեսակ:

«Մենք ադրբեջանական կողմին ենք ներկայացրել տարբեր տեսակի ականանետներ, նռնականետներ, ինչպես նաև համազարկային համակարգեր: Մենք ցուցադրել ենք գնդացրային-նռնականետային համակարգը՝ նախատեսված 7․62, 12․7 և 30 միլիմետր տրամաչափերի նռնականետներով կենդանի ուժի, տրանսպորտային միջոցների և ցամաքային օբյեկտների խոցման համար», - ասել է Պոդպիսնովը:

Բացի այդ, Բաքվում գործընկերներին ցուցադրվել են մինչև 1000 մետր բարձրության վրա օդային թիրախների վրա կրակելու հնարավորությամբ հեռակառավարվող գնդացիրները:

«Ուկրօբորոնպրոմ»-ը Ադրբեջանին առաջարկում է այսօրվա դրությամբ առկա բոլոր նորույթները: «Դա БТР-4-ն է, ինքնագնաց ականանետը БТР-3 զրահամեքենայի բազայի վրա, ինչպես նաև մեր հպարտությունը՝ «Օպլոտ» հիմնական մարտական տանկը», - հայտարարել է ուկրաինական կոնցեռնի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG