Մատչելիության հղումներ

Պորոշենկոն խոսում է խաղաղության մասին


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում Գերագույն ռադայում, 16-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում Գերագույն ռադայում, 16-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե պատերազմը Դոնեցկում և Լուգանսկում բացառապես ռազմական մեթոդներով անհնար է։

«Մեզ պարզապես թույլ չեն տալիս և թույլ չեն տա այդ քաղաքներ մի քանի գումարտակ մտցնել ու իրավիճակը հարթել», - ասել է Պորոշենկոն՝ շեշտելով, որ հաղթել կարող են միայն խաղաղությամբ։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, թե իր երկիրը օտար պետություններից մահացու զենք չի ստացել, քանի որ դրա կարիքը չունի։

«Մենք ունենք տանկեր, հրթիռային կայաններ, հրթիռներ և այլն, ինչը թույլ է տալիս ճակատը պահել մեծ երկարությամբ», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով, թե ԱՄՆ-ից ստացված զենքը պաշտպանողական նշանակության է։

Կրեմլը, իր հերթին, հայտարարել է, թե Պորոշենկոն հասկացել է, որ պատերազմ պետք չէ, բայց այդ երկրում պատերազմի կուսակցությունը ուժեղ է։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը նաև ասել է, թե Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի վրա պատնեշի կառուցումը հարաբերությունների վերականգնումը կդարձնի անհնար։

«Կարծում եմ, Պորոշենկոն ևս հասկացել է, որ պատերազմը մինչև հաղթական ավարտ, մինչև վերջին ուկրաինացին իր երկրին հարկավոր չէ», - ասել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG