Մատչելիության հղումներ

Խոդորկովսկին կարող է պայքարել Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար


«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին չի բացառում, որ կարող է հավակնել Ռուսաստանի նախագահի պաշտոնին:

Անցած տարվա դեկտեմբերին 10-ամյա բանտարկությունից հետո ազատ արձակված Խոդորկովսկին այս մասին այսօր հայտարարել է ֆրանսիական Le Monde օրաթերթին տված հարցազրույցում:

«Ես ընդհանրապես հետաքրքրված չէի լինի նախագահ դառնալու հարցում, եթե Ռուսաստանը բնականոն հունով զարգանար: Բայց եթե պարզ դառնա, որ երկիրը հարկավոր է դուրս բերել ճգնաժամից, սահմանադրական փոփոխություններ իրականացել` նախագահական լիազորությունների մի մասը վերաբաշխելով հօգուտ խորհրդարանի և դատական համակարգի, ես պատրաստ եմ դա անել»,- նշել է արտերկրում բնակվող նախկին օլիգարխը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG