Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի Հայրենիս և ի Սփյուռս Անկախության տոնի առիթով»,- ասված է կաթողիկոսի ուղերձում.- «Անկախ պետականությունը ազգերին և ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում ապրելու իրենց արժեքներով, կերտելու իրենց իդեալները, ազատորեն դրսևորելու իրենց հոգևոր ներուժն ու կարողությունները: Զորացնենք մեր հոգիներում այս գիտակցությունն ու համոզումը և դարձնենք ուժ մեր Հայրենիքի շուրջ համախմբված մնալու, ներկա դժվարությունները հաղթահարելու և մեր երկիրը շենացնելու համար, նաև ամրագրելու այն քրիստոնեական արժեքներն ու սկզբունքները, որոնցով ապրել ենք և ուզում ենք ապրել իբրև ազգ և հասարակություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG