Մատչելիության հղումներ

Արտգործնախարարն ընդունել է Լեհաստանի Սենատի անդամին


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լուկաշ Աբգարովիչին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք հինգերորդ Համաժողովին մասնակցելու նապատակով։

Ինչպես փոխանցում է ԱԳՆ տեղեկատվության վարչությունը, զրույցի ընթացքում քննարկվել են հայ-լեհական համագործակցության զարգացման ուղիները, կարևորվել է միջխորհրդարանական կապերի դերը և դրանց աշխուժացման անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG