Մատչելիության հղումներ

Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրոպական խորհրդարանի կողմից շնորհվող Սախարովի անվան ամենամյա հեղինակավոր մրցանակի հավակնորդներից մեկն է:

Այս մասին տեղեկացնում են եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները՝ նշելով, որ Յունուսից բացի մրցանակի այս տարվա հավակնորդներից են նաև «Եվրոմայդանի» ուկրաինական շարժումը, ինչպես նաև Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լուիս Ռաֆայել Սաքոն և իրաքցի պրոֆեսոր Մահմուդ Ալ Ասալին:

Վերջինները Սախարովի մրցանակին հավակնում են Իրաքում բնակվող քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևողական ջանքերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG