Մատչելիության հղումներ

Իրաքում պատանդառված թուրք դիվանագետները վերադարձել են հայրենիք


Իրաքում պատանդառված Թուրքիայի 49 քաղաքացիներն այսօր երեք ամիս գերության մեջ անցկացնելու հետո վերադարձել են Անկարա: Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքում` Մոսուլում գտնվող թուրքական հյուպատոսարանի աշխատակցիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունը հսկող զինծառայողները պատանդ էին վերցվել հունիսին` «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից:

Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն ընդհատեց իր այցը Բաքու` ազատ արձակված պատանդներին անձամբ դիմավորելու համար վերադառնալով Թուրքիա:

Դավութօղլուն, սակայն, չի ասել, թե ինչ քայլերի կամ զիջումների է դիմել պաշտոնական Անկարան՝ պատանդների ազատ արձակմանը հասնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG