Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիական օդուժն առաջին հարվածն է հասցրել «Իսլամական պետությանը»


Ֆրանսիական Rafale օդանավերը հետախուզական թռիչք են իրականացնում Իրաքի տարածքում, 15-ը սեպտեմբերի, 2014թ․

Ֆրանսիական Rafale օդանավերը հետախուզական թռիչք են իրականացնում Իրաքի տարածքում, 15-ը սեպտեմբերի, 2014թ․

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական օդուժն այսօր առաջին հարվածն է հասցրել Սիրիայի և Իրաքի տարածքներում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ այսօր առավոտյան Rafale օդանավերն առաջին հարվածն են հասցրել ահաբեկիչների լոգիստիկ կենտրոնի ուղղությամբ։

Հաղորդագրությունում նաև ասվում է, որ ֆրանսիական օդուժը շարունակելու է գործողությունները։

Նախօրեին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ ֆրանսիական օդուժը միանալու է ամերիկյան օդուժին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

«Ես որոշել եմ, որ Ֆրանսիան գործելու է օդում, որպեսզի թուլացնի ահաբեկչական գործողությունները։ Հետախուզական թռիչքներ կիրականացվեն և՛ այսօր, և՛ երկուշաբթի։ Նրանց ռազմավարությունը հստակեցնելուց հետո կգործենք արագ ու կարճ։ Մեր նպատակն է խաղաղություն և անվտանգություն հաստատել Իրաքում։ Մենք չեն կիրառի մեր ցամաքային ուժերը», - հայտարարել է Օլանդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG