Մատչելիության հղումներ

ԻՊ-ն նոր տեսանյութ է տարածել, որում խոսում է գերված բրիտանացին


Բրիտանացի լրագրող Ջոն Քանթլին խոսում է «Իսլամական պետության» տարածած տեսանյութում, արտապատկերում YouTube-ից, 18-ը սեպտեմբերի, 2014թ․
Բրիտանացի լրագրող Ջոն Քանթլին խոսում է «Իսլամական պետության» տարածած տեսանյութում, արտապատկերում YouTube-ից, 18-ը սեպտեմբերի, 2014թ․

Համացանցում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ բրիտանացի լրագրող Ջոն Քանթլին հայտնում է «Իսլամական պետության» կողմից իր գերեվարված լինելու մասին:

Քանթլին հայտարարում է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան լքել են իր նման շատերին, և հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ են այս երկրները այդքան շահագրգռված ուրիշի պատերազմով:

Տեսանյութում գերեվարված լրագրողի կողքին կանգնած չեն իսլամիստներ, և նրա կյանքին ակնհայտ սպառնալիքի նշաններ չեն նշմարվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իսլամական պետության» տարածած երեք տեսանյութերում պատկերված է ամերիկացի և բրիտանացի գերիների սպանությունը զինյալների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG