Մատչելիության հղումներ

Շոտլանդիան դեմ քվեարկեց անկախացմանը


Միացյալ Թագավորություն, Շոտլանդիա - Անկախացման հակառակորդները ողջունում են հանրաքվեի նախնական արդյունքները, Գլազգո, 19-ը սեպտեմբերի, 2014թ․

Միացյալ Թագավորություն, Շոտլանդիա - Անկախացման հակառակորդները ողջունում են հանրաքվեի նախնական արդյունքները, Գլազգո, 19-ը սեպտեմբերի, 2014թ․

Շոտլանդիայի անկախության հանրաքվեի առաջին տվյալները փաստում են, որ ընտրողների 54 տոկոսը դեմ է Միացյալ Թագավորությունից անջատմանը, և առայժմ ընտրողների 46 տոկոսն է քվեարկել Շոտլանդիայի անկախության համար:

Սրանք արդեն 26 շրջանից ստացված արդյունքներն են, դեռևս հաշվվում են 6 տարածքներից ստացված քվեները:

Ընտրողների 85 տոկոսը մասնակցել են անկախության հանրաքվեին: Հիշեցնենք, որ 4 միլիոնից ավելի շոտլանդացի պետք է պատմական որոշում կայացներ՝ անկախանա՞լ՝ վերջ տալով 307 տարվա միասնությանը, թե՞ շարունակել մնալ Միացյալ Թագավորության կազմում:

Ավելի վաղ հասարակական կարծիքի հարցումները վկայում էին, որ անկախությանը կողմ է շոտլանդացիների մոտ 48 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG