Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել


Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը):

Զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք էր ստացել այսօր, ժամը 09:15-ի սահմաններում` N զորամասի մարտական դիրքում:

Նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG