Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել Ուկրաինային մենակ չթողնել ռուսական ագրեսիայի դեմ


Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, 18-ը սեպտեմբերի, 2014

Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, 18-ը սեպտեմբերի, 2014

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում քիչ առաջ Ամերիկային կոչ է արել «Ուկրաինան չթողնել մեն-մենակ ռուսական ագրեսիայի դեմ»։

Պորոշենկյոն իր ելույթում Ղրիմի բռնակցումն անվանել է արդի պատմության ընթացքում ցինիկ դավաճանության օրինակ և ասել է, որ Կիևը ոչ մի պարագայում, ինչ էլ որ առաջարկվի, չի մերվի օկուպացիայի հետ։ Պորոշենկոն ամերիկացի օրենսդիրներին հորդորել է «հաստատել Ուկրաինայի հատուկ կարգավիճակն անվտանգության հարցում»։

Պաշտոնական Կիևը հայտնել է, որ Ռուսաստանը մոտ 4000 զինծառայող է տեղակալել Ղրիմում։ Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Անդրիյ Լիսենկոյի խոսքերով, ռուսաստանցի զինծառայողները գտնվում են թերակղզու Խերսոնին սահմանակցող հատվածում։

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտել են Ղրիմի բռնազավթումը Ռուսաստանի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG