Մատչելիության հղումներ

Էջմիածնում սկսվեց եկեղեցական-ներկայացուցչական ժողովը


Հայաստան - Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովի մասնակիցները, Էջմիածին, 18-ը սեպտեմբերի, 2014թ․։

Հայաստան - Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովի մասնակիցները, Էջմիածին, 18-ը սեպտեմբերի, 2014թ․։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Պատրիարքի նախագահությամբ սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները:

Ամենայն Հայոց կաթողիկոսը, դիմելով ժողովի մասնակից 155 պատվիրակներին, նշեց, որ ժողովի ընթացքում քննարկելու են կարևոր եկեղեցական և ազգային հարցեր:

Եռօրյա ժողովի օրակարգում կքննարկվեն նաև Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթում փոփոխություններ կատարելու հարցը, ինչպես նաև Թեմական ուղենշային փաստաթղթի թեմական կանոնադրություններում ներդրման արդյունքները և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը:

Ժողովին իրազեկում կտրվի Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG