Մատչելիության հղումներ

Այսօրվա նիստում Կառավարությունը որոշեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը հատկացնել մոտ 20 միլիոն դրամ (շուրջ 49 հազար դոլար)` 2014 թվականի երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված անձնագրերի պետական տուրքի վճարը փոխհատուցելու նպատակով:

2014 թվականի երկրորդ եռամսյակում օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններին նվիրաբերվել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 530 հազար դոլար), իսկ ծախսը կազմել է ավելի քան 200 միլիոն դրամ: Այս ցուցանիշները Կառավարության այսօրվա որոշմամբ հաշվառվել են ընթացիկ տարվա պետբյուջեում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG