Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը այսօրվա որոշմամբ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարեց:

Կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման նախարարին հանձնարարվեց նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից, բնապահպանության նախարարին՝ սահմանափակել և չափավորել նշված տարածքների ջրօգտագործման ծավալներն ու ռեժիմները, գյուղատնտեսության նախարարին` ձեռնարկել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման անհրաժեշտ քայլեր և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկություն ներկայացնել Կառավարություն, Արտակարգ իրավիճակների նախարարությանն էլ հանձնարարվեց նույն տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել Կառավարություն։

Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել բնապահպանության նախարարի ներկայացրած տեղեկության հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG