Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Աստրախանի մարզում հարձակման է ենթարկվել BBC-ի ռուսական ծառայության նկարահանող խումբը։

Լրագրող Սթիվ Ռոզենբերգի փոխանցմամբ՝ նկարահանող խումբն Աստրախանում էր ռուս - ուկրաինական սահմանին ռուս զինվորների մահվան մասին լուրեր տարածվելուց հետո այդ թեմայով ռեպորտաժ պատրաստելու համար։

Սրճարանից լրագրողների դուրս գալուց ու մեքենային մոտենալուց հետո նրանց վրա հարձակվել է երեք տղամարդ, նկարահանող խմբից վերցրել տեսախցիկը, ծեծել օպերատորին և փախել։

Սթիվ Ռոզենբերգի վկայությամբ՝ մինչ լրագրողները ոստիկանությունում ցուցմունք էին տալիս, անհայտ անձինք մեքենայում պահվող հիշողության քարտից ջնջել են տեսագրվածը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG