Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելու հարցով միջամտում են գյուղապետերը


Սուրիկ Խաչատրյանի հարցով միջամտում են գյուղապետերը
please wait

No media source currently available

0:00 0:02:19 0:00

Բուդաղյանների ընտանիքի հարազատի խոսքով, մինչդեռ, ցանկացած բանական մարդ դեմ է Խաչատրյանի վերադարձին:

Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գյուղապետ Սամվել Սարգսյանը չի թաքցնում, որ Հանրապետականի վերնախավին Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելու հարցով դիմողներից մեկն է․ - «Չեմ կարծում, որ մեր ստորագրահավաքները ինչ-որ դեր կխաղան, բայց վերևում նստածները պիտի հաշվի առնեն, որ վախի մթնոլորտ գոյություն չունի: Էդ մարդը որպես գործնական մարդ, որ իր ասածը ասած էր․․․»:

Անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանն օրերս բաց նամակ էր հրապարակել՝ հորդորելով «աղ չլցնել» իրենց ընտանիքի բաց վերքի վրա:

Բուդաղյանների ընտանիքի հարազատ Ալեքսանդր Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ցանկացած բանական մարդ դեմ է, որ այդ մահվան դեպքից հետո հրաժարական տված, դատարանի առջև չկանգնած Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում:

«Գյուղապետերը իրենց շահերն ունեն, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է, դրա մասին խոսք չկա: Ամբողջ Հայաստանն է դեմ: Ուրիշ բան է, որ շատ մարդիկ վախի մթնոլորտի մեջ են, վախենում են արտահայտել իրենց կարծիքը», - ընդգծեց Ալեքսանդր Միրզոյանը:

«Ազատության» թղթակցի հետ զրույցներում սյունեցիները նշում էին, որ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնին վերադարձնելու նպատակով ստորագրահավաքից իրենք տեղյակ չեն:

XS
SM
MD
LG