Մատչելիության հղումներ

Լավրով․ ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում «չվերադառնալու կետը» չի հատվել


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր իսպանական «Էլ Պաիս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները կխարխլեն ուկրաինական ճգնաժամին վերջ դնելու ջանքերը, բայց ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում «չվերադառնալու կետը» դեռ չի հատվել:

Լավրովը նշել է, թե համոզված է, որ Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների «երաշխիքային ցանցը» բավականին ամուր է և թույլ կտա «ոչ միայն վերականգնել մինչև հակամարտությունը եղած ստատուս քվոն, այլև առաջ շարժվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG