Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյանն ընդունել է Հունաստանի և Չինաստանի դեսպաններին


Министр обороны Армениии Сейран Оганян (архив)

Министр обороны Армениии Сейран Оганян (архив)

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Թաղիսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին:

Նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է նաև Չինաստանի դեսպան Տյան Չանչունին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր դիվանագիտական առաքելության ընթացքում պաշտպանական ոլորտին ցուցաբերած աջակցության համար, քննարկվել են հայ - չինական երկկողմ, այդ թվում՝ ռազմական համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG