Մատչելիության հղումներ

Թուրքիայի ոստիկանության ակադեմիայում նաև հայերեն կսովորեն


Турция - Полицейские на площади Таксим в Стамбуле, июнь 2013 г․

Турция - Полицейские на площади Таксим в Стамбуле, июнь 2013 г․

Թուրքիայի ոստիկանությունը նպատակ ունի «բարելավել երկրի ազգային փոքրամասնությունների հետ հաղորդակցվելու աշխատանքը»:

Թուրքիայի ոստիկանության ակադեմիայում նաև հայերեն են սովորելու:

«Բազմալեզու ոստիկանություն բազմազգ Թուրքիայի համար» վերնագրված հոդվածում Daily Sabah-ը օրերս գրել է, որ Թուրքիայի ոստիկանական ազգային ակադեմիայում շուտով դասավանդվելու է նաև հայերենը: Ոստիկանության ակադեմիա ընդունված կամ վերապատրաստվող ոստիկանության ապագա սպաները առաջիկայում սովորելու են քրդերեն, հայերեն, արաբերեն և երկրի շատ մասերում լայնորեն օգտագործվող այլ լեզուներ:

Ոստիկանական ակադեմիայի վերակազմավորվող ուսումնական ծրագիրը ապագա սպաներին այդ լեզուների ընտրովի դասընթացներ է առաջարկելու, ինչպես նաև հունարենի, ռուսերենի, ֆարսիի, վրացերենի ու թյուրքական լեզուների դասընթացներ:

Այս դասընթացների միջոցով Թուրքիայի ոստիկանությունը նպատակ ունի բարելավել երկրի ազգային փոքրամասնությունների հետ հաղորդակցվելու աշխատանքը: Թուրքիայի ազգային փոքրամասնություններից բացի, դասընթացները կօգնեն նաև ներգաղթյալների և փախստականների, մասնավորապես՝ Թուրքիայում ապաստանած սիրիացիների, իրաքցիների հետ շփվելու համար, պարզաբանում է պարբերականը՝ նշելով, որ Թուրքիայի ոստիկանության ազգային ակադեմիայում սովորում ու վերաորակավորում են ստանում միջին և բարձր սպայական աստիճան ունեցող ոստիկաններ:

Տարբեր լեզուների դասընթացներից բացի, Թուրքիայի ոստիկանական ազգային ակադեմիան նախատեսում է նաև ուսումնական և վարժանքների ծրագրերի փոփոխություններ կատարել՝ դրանք մոտեցնելով եվրոպական երկրների ոստիկանության արհեստավարժության չափանիշներին, գրում է Daily Sabah-ը:

XS
SM
MD
LG