Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ուղևորվում է Հյուսիսային Ամերիկա


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում Գերագույն ռադայում, Կիև, 16-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում Գերագույն ռադայում, Կիև, 16-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ուղևորվում է Հյուսիսային Ամերիկա։

Պորոշենկոյի առաջին կանգառը Օտտավան է, որտեղ Ուկրաինայի նախագահը հանդիպելու է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Պորոշենկոյի այցի նախօրեին Կանադան հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, որոնց ցուցակում ներառված են ռուսաստանցի բարձրաստիճան չորս գեներալներ, բանկեր ու զենքի արտադրությամբ զբաղվող հինգ կազմակերպություններ։

Վաղը նախատեսվում է Պորոշենկոյի այցը Վաշինգտոն, որտեղ Ուկրաինայի նախագահը կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ։ Սեպտեմբերի 19-ին Պետրո Պորոշենկոն ելույթ կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսի միացյալ նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG