Մատչելիության հղումներ

Թուրքիայի ոստիկանության ակադեմիայում նաև հայերեն կսովորեն


Թուրքիայի ոստիկանական ազգային ակադեմիայում շուտով դասավանդվելու է նաև հայերենը: «Դեյլի Սաբահ»-ը օրերս գրել է, որ ոստիկանության ակադեմիա ընդունված կամ վերապատրաստվող ոստիկանության ապագա սպաները առաջիկայում սովորելու են քրդերեն, հայերեն, արաբերեն, որոնք լայնորեն օգտագործվում են երկրի շատ մասերում:

Ոստիկանական ակադեմիայի վերակազմավորվող ուսումնական ծրագրով ապագա սպաներին այդ լեզուների ընտրովի դասընթացներ է առաջարկվելու, ինչպես նաև հունարենի, ռուսերենի, ֆարսի, վրացերենի ու թյուրքական լեզուների դասընթացներ:

Այս դասընթացների միջոցով Թուրքիայի ոստիկանությունը նպատակ ունի բարելավել երկրի ազգային փոքրամասնությունների հետ հաղորդակցվելու աշխատանքը: Թուրքիայի ազգային փոքրամասնություններից բացի, դասընթացները կօգնեն նաև ներգաղթյալների ու փախստականների, մասնավորապես, Թուրքիայում ապաստանած սիրիացիների, իրաքցիների հետ շփվելու համար, պարզաբանում է պարբերականը՝ նշելով, որ Թուրքիայի ոստիկանության ազգային ակադեմիայում սովորում ու վերաորակավորում են ստանում միջին ու բարձր սպայական աստիճան ունեցող ոստիկաններ:

Տարբեր լեզուների դասընթացներից բացի, Թուրքիայի ոստիկանական ազգային ակադեմիան նախատեսում է նաև ուսումնական ու վարժանքների ծրագրերի փոփոխություններ կատարել՝ դրանք մոտեցնելով եվրոպական երկրների ոստիկանության արհեստավարժության չափանիշներին, գրում է «Դեյլի Սաբահ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG