Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ու Ուորլիքը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։

ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

«Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուորլիքը մտքեր փոխանակեցին սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի հախագահների հանդիպման ընթացքում արծարծված հարցերի շուրջ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Զրուցակիցները նաև կարևորել են հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG